16-ամյա երիտասարդը մատնացույց է արել,թե ինչպես է ոստիկանի սպանությունը տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

սպանություն

Հոկտեմբերի 16-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ բաժին բերման են ենթարկվել Պռոշյան գյուղի բնակիչներ,16 և 18-ամյա եղբայրները: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

16-ամյա եղբայրը ոստիկաններին և քննիչներին մատնացույց է արել իրենց տան այն վայրը, որտեղ թաքցրել է ոստիկանության ծառայող Տիգրան Առաքելյանից խլված, նրա հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը, որով եղբայրներից մեկը մահացու կրակոց է արձակել Տ. Առաքելյանի ուղղությամբ, իսկ Տ. Առաքելյանի ընկերոջն էլ՝ հարվածներ:

Ըստ աղբյուրի՝ սպանության վայրում քննչական փորձարարության ժամանակ 16-ամյա երիտասարդը մատնացույց է արել, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը:

Աղբյուրը փոխանցում է նաև, որ քննչական մարմինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացվի։
 

Տեսանյութեր

Live

Լրահոս