ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Կառավարության՝ հոկտեմբերի 17-ի նիստի ժամանակ որոշում է կայացվել վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին: Հարցը չզեկուցվող է, նախագծի 3-րդ կետը՝ գաղտնի:
Ըստ նախագծի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին վարչապետի աշխատակազմին 2019 թվականին կհատկացվի 19,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):