23.9 միլիոն դրամ կհատկացվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի փաստաթղթերի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Ալեքսանյան

Կառավարության այսօրվա նիստում կայացվեց որոշում, ըստ որի ԿԳՄՍ նախարարությանը հատկացվում է 23.9 միլիոն դրամ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը։

«Սա երկրորդ լուրջ քայլն է դեպի երկար սպասված մարզահամալիրի կառուցումը։ Այսպիսով, արդեն իսկ հանրությանը ներկայացված էսքիզային նախագծի հիման վրա կկատարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում, իսկ արդեն 2020 թվականի ձմեռային ամիսների ավարտից հետո անմիջապես նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները»,- նշել է փոխնախարարը։