«Հիմար մի՛ եղեք, ավելի ուշ Ձեզ կզանգեմ»․ հրապարակվել է Թրամփի սկանդալային նամակը Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Թրամփ

Սպիտակ տան հետ մերձավոր կապերով հայտնի ամերիկյան «Fox Tv» հեռուստաընկերության հաղորդավարներ Թրիշ Ռեյգանը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ 

Սկանդալային ձևակերպումներ պարունակող նամակը գրվել է հոկտեմբերի 9-ին՝ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ «խաղաղության ակունք» գործողությունը սկսելու օրը: 

Նամակում Թրամփն Էրդողանին կոչ է արել չլինել համառ, չլինել, հիմար ու բանակցել Սիրիայի քրդական ուժերի հրամանատարներից Ֆերհադ Աբդի Շահինի հետ, որն ամերիկյան զորքերի շրջանում հայտնի է գեներալ Մալզում Քոբանի անունով: Նամակի հայերեն տարբերակը՝ ստորև.

«Հարգելի՛ նախագահ, եկեք լավ պայմանավորվածություն ձեռք բերենք: Դուք չեք  ցանկանա դառնալ հազարավոր մարդկանց սպանության պատասխանատուն, ես էլ չեմ  ցանկանում ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը,  որը ես կարող եմ անել: Թե ինչ կարող  եմ անել այդ ուղղությամբ ցույց եմ տվել հոգևորական Բրանսոնի հետ կապված դեպքերի  ժամանակ, ինչը փոքրիկ օրինակ էր: 

Ես Ձեր որոշ խնդիրները լուծելու համար շատ ջանք եմ գործադրել: Աշխարհին մի հիասթափեցրեք: Դուք կարող եք լավ համաձայնություն ձեռք բերել: Գեներալ Մալզումը ցանկանում է Ձեզ հետ բանակցել. պատրաստ է լուրջ զիջումներ անել, որոնք նախկինում  երբեք չէր անի: Ձեզ եմ ուղարկում նրա՝ ինձ գրած նամակի պատճենը, որը ես նոր եմ ստացել: Եթե Դուք սա իրականացնեք ճիշտ և մարդկային ձևով, պատմությունը Ձեզ  դրական լույսի ներքո կհիշի: 

Եթե լավ բաներ տեղի չունենան, պատմությունը ձեզ հավերժ որպես սատանա կհիշի:

Մի՛ համառեք: Հիմար մի՛ եղեք:

Ավելի ուշ Ձեզ կզանգեմ։

Հարգանքներով՝ Դոնալդ Թրամփ»:

նամակ