ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News
Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հնգամյա երկրպագուհին, Աշխարհի առաջնության ավարտից հետո նամակ է գրել ֆուտբոլիստին։
Նամակում աղջիկը նշել է, որ սպասում է Մոդրիչին, որպեսզի նա իրեն հյուր գա ու միասին գնան պիկնիկի։ Աղջկա անունը Սելենա Բույյայի է։
Խորվաթ ֆուտբոլիստը պատասխանել է աղջկան ու իր ինքնագրով մարզաշապիկ է նվիրել։