Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հորն ու երկու դուստրերին ԱԱԾ են կանչել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Հրայր

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

«Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։

Տղե՜րք, դուք հասկանու՞մ եք ինչ եք անում, հասկանու՞մ եք ինչ կարմիր գծեր եք տրորում»,-գրել է Ռուբեն Մելիքյանը։

Մինչ այդ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ Հատուկ քննչական ծառայության քննիչն իրենց կուսակցության գրասենյակ է այցելել՝ առգրավելու Թովմասյանի՝ ՀՀԿ անդամակցության վերաբերյալ փաստաթղթերը։