ՀՔԾ-ն գործողություններ է իրականացրել ՍԴ-ում՝ Թովմասյանի հետ կապված գործի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

քաղաքական

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի ծառայությունը։ 

Նշենք, որ ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՔԾ քննիչն այցելել է ՀՀԿ գրասենյակ՝ առգրավելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ կուսակցության անդամության կասեցմանը վերաբերող նյութերը: 

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու հոդվածով:
Անկախ պատգամավորը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, և հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»: