Երևանում մեքենաներ են բախվել․ տևական ժամանակ է սպասում են ԱՊՊԱ գործակալներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News  

մեքենա

Հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են Hyundai մակնիշի 36 NC 475 համարանիշի և Mercedes մակնիշի 35 Ս Z 978 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն վարորդները տևական ժամանակ է՝ սպասում են, թե երբ կժամանեն ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: