Ռոմանոս Պետրոսյանը Քասախի ղեկավարի գործով դիմել է Կոտայքի մարզի դատախազին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Ռոմանոս Պետրոսյան

 «Դիմել եմ Կոտայքի մարզի դատախազին. Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի համաձայն՝ Կոտայքի մարզպետարանում ուսումնասիրվել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի 2019թ․սեպտեմբերի 23-ի «Քասախ համայնքի 2019 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին» N 567 որոշման իրավաչափությունը: 

«Նշված որոշումը կայացնելու լիազորությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով վերապահված է համայնքի ավագանուն՝ այն է․

 «1. Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով`

5) հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.․․»:

Անտեսելով վերը նշված  իրավանորմի պահանջը՝ Քասախ  համայնքի ղեկավարն ընդունել է N 567 որոշումը, որով գործող օրենսդրությանը հակասելու միջոցով վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին»,- հավելել է մարզպետը։