Փաշինյանը ցավակցեց սպանված ոստիկանի հարազատներին և գլուխ խոնարհեց վերջինիս առջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին։

«Հարգանքի տուրք եմ մատուցում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին»,-ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանն ու կից տեղադրել ուղիղ եթերի տեսանյութը։

Ոստիկան Տիգրան Առաքելյանի ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 16-ին՝ ժամը 03։40-ին։ Գիշերային ծառայություն կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են երկու անձի, որոնք, տեսնելով պարեկային մեքենան, փախել էին։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բռնել։ Վերջիններս դիմադրել էին, ապա խլել ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, հարվածել ոստիկանի գլխին, ապա կրակել մյուս ոստիկանի վրա։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս