Ուկրաինայում կրակոցներ են հնչել. սպանվել է հայազգի տղամարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News  

.

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպր քաղաքում հինգշաբթի կրակոցներ են արձակել Mercedes մակնիշի մեքենայի ուղղությամբ, որի վարորդը տեղում մահացել է: Այս մասին հայտնում է Rusarminfo:

 
Ուկրաինական աղբյուրի փոխանցմանբ Դնեպրում բացված կրակահերթի հետևանքով սպանված տղամարդը 27-ամյա Արմեն Բաղդասարյանն է եղել:

Ըստ նախնական տվյալների նա շարժվել է մոտակա կամրջի ուղղությամբ: Ինչ-որ պահի կրակոցներ են հնչել, ինչից հետո նրա մեքենան կանգնել է: Դեպքի վայր բժիշկներ են կանչվել, սակայն նրանց օգնությունն այլևս անհրաժեշտ չի եղել:

Իրավապահ մարմինները ձերբակալել են հանցագործին, ով 53-ամյա Վադիմ Սավչուկն է: Ոստիկանությունն ու քննիչները պարզում են կատարվածի մանրամասները: