«Դիլիջան» ազգային պարկում մոտ 15 հա անտառածածկ տարածք է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News  

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 17-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 1-ին պահաբաժնի տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել են մոտ 15 հա անտառածածկ տարածք, 60 ծառի կոճղ և ջերմահարվել՝ 20 հաճարենի:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի 2 աշխատակից և 2 ջրատար ավտոմեքենա: