ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Հոկտեմբերի 18-ին, ժամը 06:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Carisma» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վարուժան Ս., ծնված 1956 թ.) բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և սահել ձորը (մոտ 3 մ). վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Shamshyan.com-ը, անդրադառնալով միջադեպին, գրում է, որ վիրավորը Վ, Սարիբեկյանի կինն է, իսկ նրանք վերադառնալիս են եղել Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ բնակվում էին:
Ըստ նախնական տեղեկության՝ հնարավոր է՝ ավտոմեքենան վարելու ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: