Մեղրաձոր գյուղում այրվել է 6 տոննա կուտակած անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 17-ին, ժամը 21:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:22-ին, մարվել՝ 01:10-ին:

Գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի բակում այրվել է կուտակած անասնակեր՝ մոտ 6 տոննա: