Ամանորի գիշերը Գորան Բրեգովիչը համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակություն

Հանրահայտ երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Համերգը կկայանա 2020 թվականի առաջին րոպեներին: Տոմսերի վաճառք չկա, մուտքն ազատ է: Կարծում եմ՝ հաճելի է նվեր է երևանցիներին, հյուրերին, Բրեգովիչի երկրպագուներին »,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ասաց Հակոբ Կարապետյանը:

Հարցին, թե արդյոք դա կապ ունի Երևանում Բրեգովիչի հետաձգված համերգի հետ, Հակոբ Կարապետյանը նշել է, որ ոչ:

Ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության, ԿԳՄՍ նախարարության և Երեւանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: