Ուկրաինայում 27-ամյա հայ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

մեքենա

«Strana.ua»-ն գրում է, որ Ուկրաինայում 27-ամյա հայ է սպանվել: Ըստ նախնական տեղեկաության՝ Դնեպր քաղաքում տղամարդը մեքենայով շարժվել է Կայդակսկի կամրջի ուղղությամբ, ինչ-որ պահի կրակոցներ են հնչել, և մեքենան կանգ է առել:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները չեն կարողացել օգնություն ցուցաբերել, հարձակման թիրախում հայտնված տղամարդը տեղում մահացել է:

Հանցագործը՝ 53-ամյա Վադիմ Սավչուկը, ձերբակալվել է: Իրավապահները հակված են կանխամտածված սպանության վարկածին: Հանցագործությանը մասնակցության կասկածանքով ոստիկանությունը ևս 4 անձի բերման է ենթարկել:

Նախաքննությունը շարունակվում է: