Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News  

Աշոտ Ղուլյան

Հոկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին և կենտրոնի աշխատակիցներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է տեղեկատվական դաշտում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Հայաստանի և Արցախի հանրային հեռուստաընկերությունների փոխգործակցությանը և մասնագիտական վերապատրաստմանը, տեղեկատվական ասպարեզում մամլո խոսնակների ակտիվ փոխգործակցությանը և ճգնաժամային իրավիճակներում նրանց աշխատանքների համակարգմանը վերաբերող թեմաներ:

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից տեղեկատվական դաշտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը և նշել ոլորտում առկա բացթողումները:

Խոսելով համագործակցության մասին՝ Հովհաննես Մովսիսյանը տեղեկացրել է, որ նախորդ հանդիպումից հետո մի շարք ուղղություններով մշակվել են համատեղ աշխատանքի ծրագրեր և շուտով դրանք կընթացքավորվեն: