ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News
Հոկտեմբերի 18-ին, ժամը 11:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ալագյազ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Լ., ծնված 1954 թ.) բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Մկրտիչ Լ.-ին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: