ԱԱԾ-ն պարզաբանել է, թե ինչու է բացատրություն վերցրել Հրայր Թովմասյանի հարազատներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News  

ԱԱԾ

 ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից։ 

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։