Վերաբերմունքը կարող է փոխվել ԱԱԾ-ի հանդեպ․ Արցախի նախկին ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱԱԾ-ի ներգրավումը քաղաքական գործընթացներում վնասում է նրա հեղինակությանը։

«Ինչ-որ չեմ հիշում, որ ԱԱԾ աշխատակիցները ստուգեն տանիքները։ Չեմ կարծում, թե ԱԱԾ-ն նման գործառույթներ ունենա։

ԱԱԾ-ն լրջագույն կառույց է, մանավանդ նման աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող  երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, և բոլորը պետք է հարգանքով վերաբերվեն նրա աշխատանքին։ Բայց այս ցավալի իրադարձությունների պատճառով  վերաբերմունքը կարող է փոխվել ԱԱԾ-ի հանդեպ։ Հուսով եմ, որ ԱԱԾ հեղինակությանը հասցված հարվածը կհաջողվի նվազագույնի հասցնել»,-ասել է Ռուբեն Մելիքյանը։

Անդրադառնալով «իշխանության զավթման» փաստով Հրայր Թովմասյանի դեմ քրգործ հարուցելու հիմքերին՝ Ռուբեն Մելիքյանը նշել է, որ նման «հիմքերը» հեռու են իրականությունից։

«Եթե անգամ այդպես է, նույն օրը պետք էր քրեական գործ հարուցել առնվազն 4 նախկին պատգամավորների հանդեպ, որոնք, դեռ պատգամավոր լինելով, նշանակվել են գործադիր իշխանությունում»,- նկատել է Արցախի նախկին ՊԻՄ-ը։

Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի հանդեպ գործողությունների դեմ կազմակերպված բողոքի ակիայի հեղինակը Ռուբեն Մելիքյանն է։ Հրայր Թովմասյանի հայրն արդեն հարցաքննվել է, իսկ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ  աշխատակիցներն այցելել են Թովմասյան-ավագի տուն և հետաքրքրվել, թե ինչ միջոցներով է նա նորոգել տանիքը։ 

ԱԱԾ շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային կարող եք հետևել այստեղ։