ՍԴ-ն մերժեց Ռոբերտ Քոչարյանի դիմումներից մեկի հիման վրա գործի քննությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ՍԴ

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստի ժամանակ որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունից:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 407-րդ և 414․2-րդ հոդվածները վերաբերում են վճռաբեկ բողոքին ու այն վարույթ ընդունելու հիմքերին:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպանները մի քանի դիմում էին ներկայացրել բարձր դատարան: