Շառլ Ազնավուրի որդին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակություն

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Նիկոլան և կինն այս մասին տեղեկացրել են Գյումրիում՝ լրագրողների հետ զրույցում: «Մենք արդեն տեղափոխվել ենք,Հայաստանում ենք ապրում»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է Նիկոլա Ազնավուրի կինը՝  Քրիստինա Սարկիսյանը:

«Գյումրին մեր ընտանիքի համար կարևոր նշանակություն ունի: Ուրախությամբ ենք գալիս Գյումրի, և այս այցը առաջին անգամ չէ»,-նշել է Նիկոլա Ազնավուրը: