Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՍԴ-ի որոշման վերաբերյալ հայտարարություն է տարածել 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի հայտարարություն է տարածել ՍԴ-ի որոշման վերաբերյալ։
 
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը դիմել էր Սահմանադրական դատարան ՝ քննելու Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ ատյանում կայացված Ռ․ Քոչարյանի կալանքի որոշումը չքննելու սահմանադրականության հարցը։  
 
Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն։ Սակայն ՍԴ-ն այսօր որոշել է մերժել գործի քննությունը։  

Այս հարցը վերաբերում է իրավակիրառական պրակտիկային, այլ ոչ թե դասական իմաստով քրեադատավարական օրենսդրությանը։ Թիմը գտնում է, որ այս խնդիրը համընդհանուր բնույթ է կրում, ուստի անհրաժեշտ է գտնում բարձրացնել սրա վերաբերյալ հարցը։  

Խնդրին ավելի մանրամասն կանդրադառնանք ՍԴ աշխատակարգային որոշման սահմանված ժամկետներում հրապարակելուց և դրան ծանոթանալուց հետո»,-նշվում է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի հայտարարությունում։