Լոս Անջելեսի Վիլյամ Սարոյանի անվան հրապարակում հուշատախտակ կտեղադրվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News  

Սարոյան

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի քվեարկությամբ Վիլյամ Սարոյանի հրապարակում հուշատախտակ կտեղադրվի։ Այն նախատեսվում է տեղադրել Քոմյորս ավենյուի և Վալմոնթ փողոցի հատման տեղում։

Տեղի բնակչության շրջանում նախագիծը հակասություն է առաջացրել․ մի մասը պնդում է, որ պատմական նշանակության խաչմերուկի կարևորությունը կնվազի, մյուս կողմն էլ կարծում է, որ էթնիկ խտրականություն կլինի չտեղադրելը։

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ղեկավար Մոնիկա Ռոդրիգեսն ասել է, որ խաչմերուկը նշանակալի է, քանի որ այնտեղ Հայաստանին նվիրված իրադարձություններ են տեղի ունեցել։

Հուշատախտակը հանդիսավորությամբ կտեղադրվի հոկտեմբերի 19-ին։