Ոստիկանությունը բերման է ենթարկել ավտոմեքենաներից գողություն կատարած անձին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News  

մեքենա

Ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մշտական բնակության վայր չունեցող 66-ամյա մի տղամարդ վարչական տարածքում գողություններ է անում: Նրա արտաքին տվյալններն ու գտնվելու հնարավոր վայրերը ճշտելուց հետո, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, քրեական հետախույզները հոկտեմբերի 10-ին կասկածվողին Ֆուչիկի փողոցում հայտնաբերեցին և բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին:
Պարզվել է, որ նա մարտ ամսին գողացել է Գևորգ Չաուշի անվան հրապարակից ոչ հեռու կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի գազի աշխատանքը կարգավորղ սարքն ու ձայնարկիչը: Ապրիլին, դարձյալ Աջափնյակ վարչական տարածքում մեկ, այլ «Մերսեդեսից» էր նմանատիպ գողություն արել: Սեպտեմբերին փորձել էր «Աուդի» մակնիշի մի մեքենայի հայելին հափշտակել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գործն ավարտին հասցնել չէր հաջողվել: Հոկտեմբերին «Նիվա» մակնիշի մի մեքենայից մոնիթոր էր հափշտակել ու օրեր անց բռնվել:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: