Հրայր Թովմասյանի գործունեության հետ կապված հարցեր աղջիկներին և հորը չեն տրվել․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

«ԱԱԾ-ում Հրայր Թովմասյանի աղջիկներին հիմնականում հարցրել են սեփականության իրավունքով պատկանող գույքից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Սարգսյանը։

Փաստաբանը նշեց, որ ավագ աղջկա դեպքում համապատասխան գույքն ավտոտնակ է Կենտրոն վարչական շրջանում, որը նա 2016 թվականին նվիրատվությամբ ստացել է մորաքրոջ աղջկանից։

«Կրտսեր աղջկա միակ գույքը վերաբերում է 2014 թվականի արտադրության «Nissan-sentra» ավտոմեքենային, որը նա կրկին 2016 թվականին ստացել է մորաքրոջ աղջկանից՝ որպես նվեր։ Նվերի ստացման պատճառը կայանում է նրանում, որ մորաքրոջ աղջիկը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ և որոշել է գույքը նվիրել իր երկու քույրերին», - ասաց փաստաբանը։

Փաստաբանը նշեց, որ Հրայր Թովմասյանի գործունեության հետ կապված հորն ու աղջիկներին որևէ հարց չի տրվել։