ՍԴ ինքնահռչակ նախագահն աշխատանքի չի գնում, զբաղվե՛ք այս հարցով․ Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

«ԱԱԾ-ն, Հաշվեքննիչ պալատն ու ՊՎԾ-ն պետք է զբաղվեն ՍԴ «ինքնահռչակ նախագահ» Վահե Գրիգորյանով, որը բոյկոտում է Բարձր դատարանի նիստերն ու աշխատանքի չի գնում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորը կարծում է, որ ՍԴ-ում խնդիր կա, բայց այն կապված է միայն այս դատավորի վարքագծի հետ։ 

«Խնդիրն այն է, որ ՍԴ ինքնահռչակ նախագահն աշխատանքի չի գալիս, բոյկոտում է նիստերը։ Ես կառաջարկեի այդ դատավորով զբաղվել։ Ոչ մի բան չի անում, գումար է ստանում։ Խոսում ենք պետական բյուջեն մսխելուց, կոռուպցիայից, կոռուպցիան պոզով պոչո՞վ է լինելու։ Եթե ՍԴ-ի անդամը բացարձակապես չի մասնակցում այդ դատարանի աշխատանքին և գումար է ստանում, ինչո՞ւ ԱԱԾ-ն, Հաշվեքննիչ պալատը, ՊՎԾ-ն չեն զբաղվում այդ դատավորով»,- ասել է Պետրոսյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։