ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 18-ին տեղի է ունցել «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում» գիտական հրատարակության շնորհանդեսը։
Գրքում ներկայացված են Բելառուսի տարածքում զոհված, անհայտ կորած և հուղարկավորված 3429 հայ մարտիկի կենսագրական տեղեկագրերը։ Բրեստի ամրոցի պաշտպան հայերի ցուցակում ներկայացվել է 101 անուն։
Հրատարակությունում ներառված են նաև Բելառուսում ռազմական սխրանքների համար պարգևատրված ավելի քան երկու հազար հայի պատվոգրերից հատվածներ, կենսագրական ակնարկներ։