Անձնական խուզարկությամբ թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակություն

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հոկտեմբերի 18-ին, ժամը 22.30-ին, Սյունիքի մարզի Քարահունջ բնակավայրի վարչական շենքի առաջին հարկում գտնվող խաղասրահից, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 3 տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի գրպանից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, որը հոկտեմբերի 17-ին հավաքել է Քարահունջի «Բոյնի» կոչվող տարածքից՝ վայրաճ կանեփի թփից: Նմանատիպ զանգվածով փաթեթ է հայտնաբերվել նաև երկրորդի անձնական խուզարկությամբ։ Երրորդի մոտ արգելված ոչինչ չի հայտնաբերվել:

Զանգվածները վերցվել և փաթեթավորվել են։
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: