Ջերմուկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News 

հրդեհ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 05:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են տնակի փայտյա կառուցատարրերը (12 գմ) և 70 քմ խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:29-ին: Տուժածներ չկան:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news