«Պետական վերահսկողության ծառայություն»-ից քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13: 00-ի սահմաններում մի քաղաքացուհի այցելել է «Պետական վերահսկողության ծառայության» վարչական շենք և պահանջել է, որպեսզի ինքը մտնի ներս, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Շենքի պահպանությամբ զբաղվող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի ոստիկանը արգելել է նրան մտնել ներս, քանի որ դա կդիտվեր օրենքի խախտում, երբ քաղաքացուհին չի ունեցել անցաթուղթ, ինչը դուր չի եկել քաղաքացուհուն և նա կոտրել է ծառայության արգելափակոցի ցուցատախտակը և էլի մի քանի իրեր:

Տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները ահազանգել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից ժամանած հերթապահ խումբը այդ քաղաքացուհուն, ով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա Արմենուհի Հ.-ն է, բերման է ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին, այնուհետև բաց է թողնվել: