Փարիզում մտել են Nouvelles d'Arménie-ի խմբագրություն, տարել 3 համակարգիչ, ֆոտոապարատ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Ֆրանիսա

Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրություն և տարել երեք համակարգիչ ու մեկ ֆոտոապարատ։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը դատապարտել է տեղի ունեցածը՝ դա գնահատելով որպես «ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ»։ 

Այդ մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյբուքյան էջից։