ԱՄՆ-ն իր զորքերը Սիրիայից դուրս բերելիս ռմբակոծել է սեփական ավիաբազան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

 

razmabaza
Lenta.ru-ն, հղում անելով «ՍԱՆԱ» սիրիական գործակալությանը, գրում է, որ ԱԱՄՆ-ն իր զորքերը Սիրիայից դուրս բերելիս ռմբակոծել է սեփական ավիաբազան: Ալ-Կուլայբ բազան նախատեսված է ռազմատրանսպորտային ինքնաթիռների և ուղղաթիռների համար:

Ամերիկացի զինվորականներն ավելի վաղ ականապատել էին իրենց կառույցները Թել-Թամր-Կամիշլի մայրուղու մոտակայքում։ Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են նաև նույն շրջանում գտնվող իրենց կենտրոնակայանները և Հասակա նահանգի արևմտյան հատվածում տեղակայված ռադարը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ շուրջ հազար զինծառայողների է տեղափոխում Սիրիայից Իրաք, որտեղ նրանք կշարունակեն պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: