Փրկարարները ճանապարհից հեռացրել են շրջված հենասյունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ԱԻՆ

Հայաստանի ԱԻՆ-ում հոկտեմբերի 21-ին՝ ժամը 00:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Կասյանի և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում շրջված հենասյունը խոչընդոտում է երթևեկությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ճանապարհից հեռացրել են հենասյունը և հաղորդալարերը: