Բաքվում ոստիկանները ֆեմինիստների ակցիան ցրելու համար բռնություն են գործադրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմանում, Բաքվի Նիզամիի փողոցում ֆեմինիստներն ակցիա են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:

Ակցիայի մասնակիցները բողոքել են ընտանեկան բռնության դեմ և պահանջել են կանանց իրավունքների պաշտպանություն: Ոստիկանները կոշտ ձևով ցրել են չթույլատրված ակցիան և մի քանի մասնակցի բերման ենթարկել, պատռել կանանց պարզած պաստառները:

Առավել մանրամասն՝ ստորև ներկայացվող տեսանյութում։