ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը տոնում է ծննդյան օրը: Հոկտեմբերի 21-ին, աստղը դարձավ 39 տարեկան: Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ կապակցությամբ նա հավաքույթ է կազմակերպել անցած շաբաթ օրը:
Տոնական միջոցառումը տեղի է ունեցել Քիմի մոր՝ Քրիս Ջեների տանը: Սեղանի վրա գրված է եղել՝ «Շնորհավոր Քիմի օրը»: ԶԼՄ-երը հայտնում են, որ Քիմը փորձել է հնարավորինս էքստրավագանտ դեկորացիաներ ընտրել: Մայրը չի մասնակցել երեկույթին, որովհետև հրավիրված է եղել ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի հարսանիքին: