Սանկցիաներից տուժում է ոչ միայն Իրանը, այլև Հայաստանը․ Ենգիբարյանը՝ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ԱԺ-ում ՆԱՏՕ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ասուլիսի ժամանակ պատվիրակության անդամ Վիկտոր Ենգիբարյանն ասել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում փորձել են քաղաքագիտական մակարդակում հարցապնդում ներկայացնել, թե որքանով են արևմտյան պատժամիջոցներն արդյունավետ Իրանի դեմ։

«Վերջին 40 տարիների փորձը ցույց է տվել, որ այդ սանկցիաները, ցավոք սրտի, չեն հանգեցրել Իրանի և Արևմուտքի միջև բարեկամական հարաբերություններ ձևավորմանը։ Մենք, իհարկե, շեշտեցինք, որ բոլոր սանկցիաներից տուժում է ոչ միայն Իրանը, այլ նաև տարածաշրջանային մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը»,- նշեց բանախոսը։