Մինչև ամսվա վերջ ցրտերի մասին անգամ չհիշեք, ջերմաստիճանը կբարձրանա․ Գագիկ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հասարակություն

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ժողովուրդ ջան մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք։ Վաղը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։ Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր»։