Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News 

ՀԱՊԿ

Տաջիկստանի Խարբ-Մայդոն զորավարժարանում մեկնարկել են «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները։

«Այսօր տրվել է միջազգային «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունների մեկնարկը։ Զորավարժությունները տեղի են ունենում Խարբ-Մայդոն զորավարժարանում՝ Տաջիկստանի Հանրապետության տարածքում: «Անխախտելի եղբայրություն-2019»- յուրահատկությունը հավաքական գործողություններն են 6 պետությունների՝ Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի զորակազմերի»,-ասել է ՌԴ կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:

Նա՝ անդրադառնալով Աֆղանստանում սրվող իրավիճակին և աշխարհում անկայունության առկայության պայմաններում զորավարժությունը, նշեց, որ այն ևս մեկ անգամ հաստատում է մասնակից պետությունների ղեկավարության տրամադրվածությունը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում:

«Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները նախատեսվում է անցկացնել 2 փուլով: Առաջին փուլում արագ տեղակայման ուժերի օգնությամբ կանցկացվի հակաահաբեկչական օպերացիա, իսկ խաղաղապահական բնույթ է կրող երկրորդ փուլում, կմասնակցեն ևս երկու արտասահմանյան զորամիավորումներ՝ Հայաստանից և Բելառուսից, որոնք Տաջիկստան կժամանեն հոկտեմբերի 24-ին: