Նարեկ Մալյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի նկատմամբ ստեղծված նյութերով քրեական գործի հարուցումը հոկտեմբերի 18-ին մերժվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նարեկ Մալյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու լուր.

1. Ոստիկանությունը մերժեց վանդալիզմով քրեական գործ հարուցել իմ դեմ Սորոսի գրասենյակի հերթական բողոքով: Ես այլևս վանդալ չեմ:
2. Տրանսվեստիտ մարմնավաճառները իմ դեմ բողոքով դիմել են ոստիկանություն: Շնորհավոր քրեական օրենսգրքի նոր հոդվածս...»։

Հիշեցնենք, որ «ՎԵՏՕ» շարժման դեմ բողոք էր ներկայացրել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի գրասենյակը՝ Նարեկ Մալյանին և «ՎԵՏՕ»-ին մեղադրելով վանդալիզմի մեջ: