Երևանի Նալբանդյան փողոցում բախվել են «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 21-ին, ժամը 08:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է հոսանքազրկել ավտոմեքենաները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel Astra (վարորդ` Մանուկ Մ., ծնված 1964 թ.) և Opel Vectra (վարորդ` Տիգրան Գ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մանուկ Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Live

Լրահոս