Ավստրալական քաղաքացիական ինքնաթիռը ռեկորդ է սահմանել՝ երկնքում մնալով 19 ժամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News 

ինքնաթիռ

Qantas Airways ավստարալական  ավիաընկերության լայները համաշխարհային ռեկորդ է սահմանել, իրականացնելով պատմության մեջ ամենաերկար օդային ուղևորափոխադրումն առանց վայէջքի։ Հաղորդում է Tsn.ua-ն՝ վկայակոչելով Deutsche Welle-ին։

Հոկտեմբերի 20-ին Boeing 787-9 Dreamliner նոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիդնեյի օդանավակայանում, մինչ այդ օդում անցկացնելով 19 ժամ 16 րոպե ու այդ ժամանակահատվածում հատելով 16,2 կմ։ Ինքնաթիռը նախորդ օրն օդ էր բարձրացել Նյու Յորքից՝ Ջոն Քենեդու անվան օդանավակայանից։

Փորձնական թռիչքի ժամանակ ինքնաթիռում եղել է 49 ուղևոր ու ինքնաթիռի անձնակազմը։ Ուղևոների շարքում եղել են ավստրալական ընկերության ղեկավարները, գիտնականներ, լրագրողներ և 6 մարդ, ովքեր համաձայնել են մասնակցել ինքնաթիռի փորձնական թռիչքին։