«Մնացել Է 35 ժամ»․ Թուրքիան սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Սիրիա

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 21-ին Ստամբուլում «TRT World Forum 2019»-ի երրորդ միջազգային համաժողովի բացմանը հայտարարել Է, որ ահաբեկիչները 35 ժամ ունեն Սիրիայի հյուսիսի անվտանգության գոտուց հեռանալու համար։

«Մնացել Է 35 ժամ: Եթե այդ ժամկետում ահաբեկիչները չհեռանան Սիրիայի անվտանգության գոտուց, Թուրքիան կվերսկսի «Խաղաղության ակունք» գործողությունը»,-նախարարի խոսքը մեջբերել Է «Անադոլու» գործակալությունը:

ԱԳ նախարարը ԱՄՆ-ին մեղադրել Է նաև այն բանի համար, որ ԱՄՆ-ն շարունակում Էր զենք մատակարարել քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» այն ժամանակ, երբ Անկարան ու Վաշինգտոնը բանակցություններ Էին վարում Եփրատ գետից արևելք անվտանգության գոտու ստեղծման շուրջ։