Ոստիկանությունը հայտնաբերել է միջպետական և միջազգային հետախուզվողների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հասարակություն

Վաղարշապատի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 19-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել ազգությամբ հայ, Ուկրաինայի քաղաքացի 34-ամյա տղամարդու, որը հուլիսի 19-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի մեղադրանքով:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին:
Նույն օրը Վաղարշապատի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Սոչի-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել և Վաղարշապատի բաժին ներկայացել Արաքս գյուղի 38-ամյա մի բնակիչ, որը սեպտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նուրսուլթան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 56-ամյա մի տղամարդ, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Օմսկի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի մեղադրանքով:

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.15-ին, Իրանից ժամանելիս Հայաստանի պետական սահմանը հատելիս «Ագարակ» սահմանային անցակետի ծառայողները հսկիչ անցագրային կետից բերման են ենթարկել Նորվեգիայի Թագավորության երկու քաղաքացու՝ 26 և 36 տարեկան: Նրանք այս տարվա օգոստոսի 2-ից Նորվեգիայի Թագավորության կողմից միջազգային կարգով հետախուզվում էին իրենց պետության քրեական օրենսգրքի 231-րդ և 232-րդ հոդվածների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 21-ին, ժամը 02.45-ին, Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կամավոր բաժանմունք է ներկայացել Կրիվոյի փողոցի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ, որը հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի մեղադրանքով:

Վաղարշապատի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 20-ին կամավոր բաժին է ներկայացել Նոր Խարբերդի բնակիչ 28-ամյա մի տղամարդ, որը հոկտեմբերի 14-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: