Լիբանանի վարչապետը համաձայնել է մասնակիորեն կատարել ցուցարարների պահանջները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Բեյրութում արդեն չորրորդ օրն է, ինչ շարունակվում են բողոքի գործողությունները։ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին համաձայնել է մասնակիորեն կատարել ցուցարարների  պահանջը՝ հակակոռուպցիոն բարեփոխումների փաթեթ մշակելով:

Ցուցարարները Սաադ Հարիրիի կառավարությունից անհապաղ հրաժարականն էին պահանջում: Ցույցերի դրդապատճառը կառավարության՝ բջջային մի շարք հավելվածներով, այդ թվում՝ WhatsApp-ով արված զանգերի վրա հարկ սահմանելու որոշումն է:

Վերջին ամիսներին Լիբանանը տնտեսական ճգնաժամում է հայտնվել։ Կառավարության ներսում առկա տարաձայնությունների պատճառով արգելափակվել է միջազգային ֆինանսական կառույցների կողմից շուրջ 11 միլիարդ դոլարի օգնության տրամադրում: