Աշխարհի եռակի չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը դարձավ 28 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Սպորտ

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի ամենատիտղոսակիր ըմբշամարտիկի՝ Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է։ Արթուրը ծնվել է 1991 թվականին՝ Գյումրիում: Նա Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն է:  

Կարելի է ասել, որ Արթուրի կարիերայի կարևոր մեկնարկը եղավ 2000 թվականին՝ իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ, հենց այդ ժամանակ Ալեքսանյանը սկսեց ըմբշամարտով զբաղվել։ 

Արթուրը 2014 և 2015 թվականների Հայաստանի լավագույն մարզիկն է: 2015 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում Ալեքսանյանը նվաճել է ոսկե մեդալ: ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում երկրորդ տարին անընդմեջ նա հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն: 2016 թվականին Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում Արթուրը հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը։ 

Արթուր Ալեքսանյանը նաև Գյումրու և Երևանի պատվավոր քաղաքացի է: Ներկայումս ըմբշամարտիկը շարունակում է ինտենսիվ մարզումները և նախապատրաստվում է Տոկիո-2020 օլիմպիական խաղերին։

Տեսանյութեր

Live

Լրահոս