ԱՄՆ-ն և Իտալիան համատեղ պատմություն ունեն դեռ անտիկ Հռոմի ժամանակներից․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Թրամփ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան էջում գրառում է արել է ԱՄՆ նախագահի այն խոսքերի վերաբերյալ, թե ԱՄՆ-ն և Իտալիան համատեղ պատմություն ունեն դեռ անտիկ Հռոմի ժամանակներից։ Այդ մասին Թրամփն ասել է Իտալիայի նախագահին ընդունելիս։ Սոցցանցերում տարածվել էր այդ հանդիպման տեսանյութը, որը հայտնի է դարձել Թրամփի թարգմանչի արտասովոր դեմքի արտահայտության շնորհիվ։

Թեմային անդրադառնալով՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը գրել է․ «Քանի որ Երևանը նշում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը, ժամանակն է հիշեցնել, որ Ֆրանսիան և Հայաստանը 3 հազարամյակի բարեկամական հարաբերություններ ունեն դեռևս Ուրարտուի կայսրության ժամանակներից»։

Սոցցանցերում տարածվել են մեմեր, որում երևում է՝ ինչպես է թարգմանչուհին արձագանքում Թրամփի այդ հայտարարությանը։