Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

հենրի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Խորապես վշտացած եմ գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ։

Նկարիչների հայտնի գերդաստանի զավակ Հենրի Էլիբեկյանի արվեստի մեջ յուրահատուկ հոգեբանություն ու փիլիսոփայություն կար, որը երևակայության և ջանքի տպավորիչ համադրությամբ փոխակերպվում էր գույնի ու պատկերի, նկարի ու քանդակի։ Նրա ստեղծագործությունը ժամանակի ու տարածության մեջ գտել է իր մնայուն տեղը։

Ցավակցում եմ վաստակաշատ արվեստագետի ընտանիքին, հարազատներին ու նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»։