ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցը վարույթ ընդունելու որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը` հոկտեմբերի 14-ին: Նիստի օր դեռ չի նշանակվել:
Հիշեցնենք, որ ԵՊԲՀ ռեկտորն առողջապահության նախարարից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված ոչ նյութական վնասի հատուցում: