ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումները ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացրել են մարտավարական զորավարժություն:
Զորավարժության ընթացքում հրետանավորները մարտական հրաձգությամբ ճնշել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի կրակային միջոցներն ու թիրախները։